Նաիրիտցիները որոշել են օրումեջ բողոքի ցույցեր անել. «Առավոտ»
Մի քանի օրից նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելու է «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու մտադրություն ունեցող՝ Սլովենիայից հայազգի գործարար Աշոտ Գրիգորյանի պատվիրակությունը, ինչը չհասցրեց անել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նոր վարչապետը քննարկելու է գործարարի առաջարկած ներդրումային ծրագիրը։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել են գործարանի նախկին աշխատակիցները։
Նրանց խոսքերով՝ Աշոտ Գրիգորյանից բացի ևս մի գործարար է ՌԴ-ից ցանկություն հայտնել «Նաիրիտը» ոտքի կանգնեցնել։ Եվ որպեսզի այս գործարարների առաջարկները ոչ մի դեպքում «չջրվեն», և մեր պաշտոնյաները չհիմնվեն միայն Համաշխարհային բանկի փորձագետների՝ վերջերս կատարած ուսումնասիրության վրա, համաձայն որի՝ ՀԲ մասնագետները հայտարարել էին, թե «Նաիրիտի» շահագործումը նպատակահարմար չեն համարում, նաիրիտցիները որոշել են օրումեջ բողոքի ցույցեր անել՝ իրենց մասին հիշեցնելու և «Նաիրիտի» վերագործարկման թեման տաք պահելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան