Պաշտպանության նորանշանակ նախարարի տեսլականը
«Ինձ համար հաճելի է ներկա գտնվել այստեղ՝ երկար տարիներ լինելով պետական կառավարման ոլորտում, առաջին անգամն եմ մասնակցում Ազգային ժողովի հարցուպատասխանին, և այսօր ինձ համար հիշարժան օր է», -ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:
ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նախարարից խնդրեց ներկայացնել այդ պաշտոնում իր տեսլականը:
Սարգսյանը պատասխանեց, որ կառավարության գործունեության ծրագրում մանրամասն ներկայացված կլինի պաշտպանական ոլորտի առաջնահերթությունները, ծրագիրը: Նրա խոսքով՝ ճիշտ էմ ինքը նոր է այդ պաշտոնում, բայց ոլորտը իրեն շատ լավ ծանոթ է, քանի որ պաշտպանության նախարարությունը նախագահի աշխատակազմի «ևս մեկ դրսևորում է որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք զինված ուժերի նկատմամբ վերահսկողության առումով»:
«Այն ծրագրերը, որ իրականացվելու են, հենված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա, որն է՝ մեր ազգային բանակի 25-րդ տարում անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրականությունը, որում գտնվում է մեր պետությունը, այն տարածաշրջանը, այն քաղաքական մարտահրավերները որ կան, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մաս:
Հետևաբար պետք է հասկանալ երկու կարևոր գործոն՝ առաջինը ինչպես է պետք անել, որպեսզի բանակը մեր տնտեսության համար ծանր բեռ լինելուց դառնա այդ տնտեսության, պետության առաջատարն ու շոգեքարշը, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են Զինված ուժերում, այլև ողջ հասարակությունը պետք է ունենան բազմաթիվ ծրագրեր՝ գիտական, հետազոտական, և բանակը այդ առումով կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում:
Իսկ երկրորդն այն է, որ բանակը պետք է հասարակության հայելին լինելուց դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը. բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ, քան այն, որը զորակոչվում է զինված ուժեր», -պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաքելությունը ներկայացրեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին