Երեք ռեժիսոր սոցցանցով հավաքել են 75 հազար դոլար՝ այդ գումարը ծախսելու մասին ֆիլմ նկարահանելու համար
FND Films կինոըներության երեք ռեժիսոր 2014 թվականին Indiegogo հարթակում հայտարարել էին գումար հավաքելու մասին, որպեսզի նկարահանեն իրենց առաջին ֆիլմը «Ամեն ինչ լավ է» (Itʼs All Good) վերնագրով: Հայտարությունից հետո հավաքվել էր ավելի շատ գումար, քան պահանջվում էր՝ 75 հազար դոլար: Դրանից հետո ռեժիսորները կորել էին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Այնուհետև որոշակի պարբերականությամբ ռեժիսորները սոցիալական ցանցերում նկարներ էին հրապարակում, որտեղ նրանք զբոսնում էին նավով, խմում էին, հանգիստն անցկացնում Իտալիայում: Օգտատերերը, ովքեր մասնակցել էին դրամահավաքին, զայրացել էին, նրանց ուղղված կոշտ մեկնաբանություններ էին թողել և սպառնացել, որ կդիմեն դատարան: Օրեր առաջ ռեժիսորները վիդեոուղերձ էին հրապարակել՝ հայտնելով, որ «ֆորսմաժորային հանգամանքների» պատճառով չեն կարող ավարտել ֆիլմը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ FND Films-ն այնուհանդերձ նկարահանել է ֆիլմ, որի հիմքում երեք երիտասարդի մասին պատմություն է, ովքեր գողացել են ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարը: Ֆիլմը վարձույթում կլինի հոկտեմբերի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը