ՄԱԿ-ը հրապարակել Է Հալեպում ավերածությունների արբանյակային լուսանկարները
ՄԱԿ-ը ցուցադրել Է ﬖասի արբանյակային լուսանկարները, որը Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվել Է սեպտեմբերի կեսերից ﬕնչև այդ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած մարտերի հետևանքով: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը:
ՄԱԿ-ի Ուսուﬓական և գիտահետազոտական ինստիտուին առընթեր UNOSAT հետազոտական ծրագրի աշխատակից Լարս Բրոմլին հայտնել Է, որ այն շրջաններին, որոնք ավելի վաղ տուժել Էին մարտական գործողություններից, «լայնածավալ լրացուցիչ ﬖաս Է պատճառվել»:
Նա նշել Է, որ ՄԱԿ-ն այդ լուսանկարները ԱՄՆ-ի Պետդեպարտաﬔնտի համաձայնությամբ ստացել Է Digital Globe աﬔրիկյան ընկերությունից՝ Երկրի դիստանցիոն զոնդավորման ﬕ քանի քաղաքացիական արբանյակների առևտրային օպերատորից:
Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Հալեպի արևելյան շրջաններում ռազմական գործողություն սկսելու մասին:
Լուսանկարները՝ Dailymail-ից:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել
- ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան Սիրիայի հարցով հանդիպում կունենան
- Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը գրոհայինների կողմից ականանետային հարձակման է ենթարկվել
- ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձևի վրա
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են