Արցախի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ` տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:
Երախտագիտություն՝ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Դրանով իսկ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:
Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ և իր ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները և իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա:
Կարևորելով ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ պետությունը միշտ բարձր է գնահատում նրա աշխատանքը և հատուկ ուշադրության կենտրոնում պահում կրթության ու գիտության ոլորտում առկա խնդիրները, անում հնարավորը հայրենասեր, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները