Սեյրան Սարոյան. «Կառավարությունից գողություն անողին Կարեն Կարապետյանը պուբլիչնի խայտառակ կանի»
«Կարեն Կարապետյանի կառավարությանը պիտի սատարենք, եկեք լավատես լինենք, ոչ թե հըլը չաշխատած մարդու վրա ցեխ շպրտենք», -այսօր ճեպազրույցում լրագրողներին հորդորեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նրա պնդմամբ՝ Կարեն Կարապետյանը «էն մարդը չի», որ թույլ տա գողանան բյուջեից:
«Ինքն իմ ընգերս ա, ես գիտեմ, ինքը թույլ չի տա: Նա էն մարդը չի, որ թողի մեկնումեկը գողություն անի կառավարությունից, կանի խայտառակ աշխարհով մեկ, հավատացեք ընձի, որ Կարենը հաստատ, 100 տոկոսով կանի խայտառակ, մի րոպեում, պուբլիչնի գիտե՞ս ինչ կանի էդ նախարարին», -նշեց Սարոյանը:
Գեներալ պատգամավորի խոսքով, Կարապետյանի համար նշանակություն չունի՝ օլիգարխ է, թե ուրիշ մեկը, բոլորն էլ կմուծեն հարկերը. «Կբերեն, ընենց սիրուն տեղը տեղին կմուծեն, որ: Չեն մուծի ...էն Սովետաշենի բերդը ինչի համար ա՞»
Նա ասաց, որ «շատ արագ ձևով» փոփոխությունները շոշոափելի արդյունք կտան, միայն թե պետք է ժամանակ տան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան