Ա.Սմբատյան. Առաջիկա ԿԸՀ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է նստած
Առաջիկա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա մեծ պատասխանատվություն, ծանրաբեռնվածություն է նստած, քանի որ Սահմանադրական փոփոխություններից հետո մշակվել է նոր Ընտրական օրենսգիրք, որտեղ բավականին փոփոխություններ կան, պետք է հնարավորինս արդյունավետ և արագ կարգի գցել և սկսել աշխատել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար,- Ազգային ժողովում ԿԸՀ անդամների ընտրության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ անդամ, ԿԸՀ անդամի թեկնածու Արմեն Սմբատյանը:
Նա նշեց, որ ԸՕ-ի հետ կապված դեռ պետք է լինեն քննարկումներ՝ կապված քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնության հետ:
Ա.Սմբատյանը կարևորեց նախընտրական ժամանակաշրջանում կուսակցությունների հետ աշխատելը:
Պատասխանելով պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե կուսակցություններն ինչքանո՞վ են պատրաստ համագործակցել ԿԸՀ-ի հետ, ապա օրինակ բերեց ՀՀԿ-ին, որը, ըստ նրա, մշտական աշխատանք է տանում ԿԸՀ-ի հետ, ԿԸՀ անդամի թեկանածուն ասաց, որ ոչ միայն ընտրական հանձնաժողովներն են կազմակերպում ընտրությունները, նաև՝ քաղաքական կուսակցությունները:
«Լավ կլինի, որ բոլոր կուսակցությունները շահագրգռված լինեն, գիտակցեն, որ իրենց օգնության կարիքն է լինում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Օբյեկտիվ, ճիշտ քննադատությունից երբեք չենք վախեցել. Տիգրան Մուկուչյան
- Նաիրա Զոհրաբյան. Ընտրակեղծարարությունը շատ ավելի է կատարելագործվում
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Տիգրան Մուկուչյանը պատգամավորների ելույթների մասին
- ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
- ԱԺ հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել Մուկուչյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին