Մանկավարժ լինելը ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ:
«Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Ձեր գործունեությունը վճռորոշ դեր և ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետև կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետև դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը և մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում, հոգևոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի և երկրի վաղվա օրվա առջև: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան, որտեղ ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու և հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում:
Սիրելի ուսուցիչներ, այն, ինչ դուք կարողանում եք փոխանցել աշակերտին, հասնում է նաև նրա ընտանիք, հետևաբար դուք անուղղակիորեն մասնակից եք դառնում նաև ընտանեկան միջավայրին` կամրջելով դպրոցն ու ընտանիքը, խորհրդանշելով այդ երկու կարևորագույն արժեքների նշանակությունը, արժեքներ, որոնք յուրաքանչյուր պետության հիմքն են, անհրաժեշտ նախապայման յուրաքանչյուր ժողովրդի գոյության համար, արժեքներ, որոնք մշտապես ուղեկցում են մեզ` ապահովելով մեր յուրահատուկ նկարագիրը և երաշխավորված ընթացքը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է. Լևոն Մկրտչյան
- Արցախի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները