Մշակույթ 15:21 05/10/2016 Հայաստան

Դանիել Դեքերը խոստովանեց՝ դժվար է կատարել հայկական երգեր

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը (Դեքերյան) նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին նոր նախագծով հանդես գալ, ամենայն հավանականությամբ, կլինի ֆիլմ:

«Մտքումս ունեմ նման նախագիծ: Գիտեմ, որ շատ ֆիլմեր կան Հայոց ցեղասպանության մասին, բայց ուզում եմ տարբերվող մի  բան անել, ավելի մատչելի եղանակով ներկայացնել հանդիսատեսին այն ողբերգությունը, որ ապրել է հայ ժողովուրդը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Դեքերը:

Այժմ նա Հայաստանում է, պատրաստվում է հոկտեմբերի 10-ի համերգին:  Ցանկանում է ավելի հաճախ լինել Հայաստանում՝ հայ երաժիշտների, կոմպոզիտորների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, աշխատելու համար:

Թեև ամերիկացի երգչի երգացանկում արդեն  կան տասնյակից ավելի հայերեն երգեր, թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, բայց ուզում է ընդլայնել այդ ցանկը, իր համար բացահայտել Առնո Բաբաջանյանի,  Խաչատուր Ավետիսյանի, Կոմիտասի ստեղծագործակած ժառանգությունը և ներկայացնել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հանդիսատեսին:

«Ուզում եմ բացահայտել նաև հայկական շարականներն ու ձայնագրել»,- հավելեց Դ. Դեքերը:

Նա խոստովանեց, որ դժվար է հայկական երգեր կատարել, քանի որ, ի տարբերություն անգլերենի, հայոց լեզուն դժվար է, կան տարրեր, ելևէջներ, որոնք բավականին խրթին են, պետք է նաև ընկալել, հասկանալ հայկական երգերի էմոցիոնալ ասպեկտը:

«Հայկական երգերն էմոցիոնալ են, զգայուն, երաժշտությունն արտահայտում է այն ցավը, որ զգացել է հայ ժողովուրդը դարեր շարունակ: Կան նաև տոնական, ուրախ տարրեր երաժշտության մեջ: Բացի այդ՝ շատ անձնական են, հայրենասիրության թեման շատ է հայկական երգերում, այդ երգերով արտահայտվում է այն հպարտություն, որ հայ է»,-  հայերեն երգերն այսպես բնութագրեց Դ.Դեքերը:

Նա նշեց, որ ինքն էլ մեծ հպարտությամբ է կատարում հայկական երգեր:

«Ներկայացրել եմ տարբեր երկրներում՝ Ավստրալիա, Մոսկվա, Կանադա, ԱՄՆ, Սիրիա: Երգերի միջոցով ցանկանում եմ ոչ հայ հանդիսատեսին նախ ներկայացնել հայկական երաժշտությունը, նաև այդ երաժշտության միջոցով ծանոթացնել հայոց պատմությանը, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին պատմել: Ինձ համար կարևոր է ոչ հայ հանդիսատեսին, տարբեր խմբերի մարդկանց պատմել այդ ողբերգության մասին, ովքեր նույնիսկ չեն էլ լսել այդ մասին: Այսպես լինելով մասամբ փաստաբան՝  ցանականում եմ նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասաց երգիչը:

Հարցին, թե  հայկական անձնագիրը, հայկական ազգանունի «յան» վերջավորությունը ի՞նչ է փոխել երգչի կյանքում, Դ.Դեքերը պատասխանեց. «Հայ ժողովորդի հետ կապն ավելի է ուժեղացել,  բացի այդ՝ աջակցել հայ ժողովրդին՝ լինելով նրանցից մեկը»:

Խոսելով առաջիկա համերգի, ծրագրի, հյուրերի մասին, նա նշեց, որ ակնկալում է ֆանտաստիկ երեկո, համերգը նվիրում է  Հայաստանի մայրաքաղաք Երևանի տոնին:

«Սա իմ նվերն է Հայաստանին՝ որպես նոր հայ, նոր հայաստանցի»,- հավելեց նա:

Երեկոյին հնչելու են միայն հայերեն երգեր՝ «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Հայոց աշխարհ», «Էրեբունի-Երևան» և այլն: Համերգին ելույթ են ունենալու Անդրե Սիմոնյանը, Նունե Եսայանը, Համլետ Գևորգյանը և ուրիշներ, նաև թուրքահայ երգչուհի Սիբիլը:

«Սա իմ և Սիբիլի առաջին համագործակցությունն է: Որոշ ժամանակ է ուզում ենք միասին աշխատել: Վերջապես հայաստանյան համերգը մեզ տվեց այդ հնարավորությունը: Դուետ ենք կատարելու»,- ասաց նա:

Դանիել Դեքերը ցանկություն ունի երևանյան համերգից հետո հանդես գալ նաև Արցախում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}