Մեկնարկում է Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնը
Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնի մեկնարկը տրելու է Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 6-ին «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կայքից տեղեկանում ենք, որ համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները և համաշխարհային պրեմիերա՝ Դեվիդ Դե Բուր Քենֆիլդ՝ Կոնցերտ Արամ Խաչատրյանի թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար: Ստեղծագործությունը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Համերգին հանդես են գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Որպես մենակատար հանդես են գալու սաքսոֆոնահարներ Հայրապետ Առաքելյանը, Արմեն Հյուսնունցը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը: Դրիժորներն են Սերգեյ Սմբատյանը, Արմեն Հյուսնունցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան