Մշտադիտարկման արդյունքում Կասպշիկը հայտարարություն է տարածել
Այս տարվա ապրիլի սկզբին բռնկված լարվածությունից վեց ամիս անց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն մշտադիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ինչպես միշտ` կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մշտադիտարկումից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին:
ԶԼՄ հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները, կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե հղում են անում այն փաստին, որ մշտադիտարկման ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում:
Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:
Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մշտադիտարկման արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակական են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին