Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
«ԿԸՀ գործունեությունն ընտրության արդյունքի վրա չունի և չի կարող ունենալ որևէ ազդեցություն: Սա պետք է հիշել»,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա, այս քննարկման վրա ազդեցություն ունեցավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, դրա հետևանքով մթնոլորտը քաղաքականացվել է:
Հ. Նաղդալյանի խոսքով, ԱԺ-ում խոսվեց տարբեր դեպքերի, ահազանգերի մասին, որոնց մասին պաշտոնական բողոքարկումներ չկան, ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չեն արել, բայց բարձրաձայնում են, կասկածներ են առաջացնում ու հասարակական կարծիք ստեղծում, «հայտնի վատ պարողի նման մեղադրում եք ում ասեք, բացի ինքներից ձեզանից»:
«Հավաստիացնում եմ բոլորիդ՝ Տիգրան Մուկուչյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասախանատու չէ: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք որոշում են փոխել իրենց վարչությունների կազմը, ԿԸՀ նախագահի հետ դա որևէ կապ չունի»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ պետք է աշխատել ընտրողի հետ, աշխատել ստանալ նրա ձայնը:
«Սա է ճանապարհը»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին