Սփյուռքի պայմանները հիմա շատ ավելի դժվար են, քան 30 տարի առաջ
Ուսուցչի օրը նշում են ոչ միայն Հայաստանում, այլև հայկական սփյուռքում: Քեսաբահայ գրող, ուսուցիչ Հակոբ Չոլակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կրկնակի դժվար է սփյուռքահայ ուսուցչի առաքելությունը:
«Հայ ուսուցչի պարտականությունը շատ մեծ է սփյուռքում, քանի որ նա աշակերտին ոչ միայն որպես լավ մարդ պետք է մեծացնի, այլև որպես հայ մարդ, հայ դատի ապագայի զինվոր: Փառք բոլոր նրանց, ովքեր սփյուռքի պայմաններում կատարեցին իրենց առաքելությունը՝ պահպանել հայ լինելը ցեղասպանությունից հետո»,-ասաց սփյուռքահայ ուսուցիչը:
Նրա խոսքով՝ սփյուռքահայ երեխան շատ հաճախ է հակասությունների մեջ լինում, թե որն է իր հայրենիքը, այնտեղ որտեղ ապրում է, թե որի մասին պատմում են իր ուսուցիչները:
«Սփյուռքի պայմանները հիմա շատ ավելի դժվար են, քան 30 տարի առաջ: Հատկապես նոսրացել են Սիրիայի հայկական գաղութները, այնտեղի փայլուն հայկական դպրոցները կորցրել են իրենց աշակերտների մեծ մասին, արտագաղթը է ամենուր, դա շատ ցավալի է: Երկար տարիներ դասավանդել եմ Հալեպի հայկական ճեմարանում, որտեղ այս օրը մեծարվում էին մեր ուսուցիչները, ցավոք, հիմա այդպես չի նշվի»,-ասաց Հակոբ Չոլակյանն՝ հավելելով, որ սփյուռքում ուսուցիչ է ոչ միայն դպրոցում աշխատողը, այլ ծնողը, հոգևորականն ու տարեցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները