«ՄՅու»-ն ցանկանում է ձեռք բերել «Աստանայի» կիսապաշտպանի տրանսֆերը
«Աստանայի» կիսապաշտպան Նեմանյա Մաքսիմովիչը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Ղազախական ակումբի հետ 21-ամյա սերբ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2017 թ. ամռանը, և արդեն հունվարին նա կարող է նախնական պայմանագիր ստորագրել անգլիական ակումբի հետ։ Անցած մրցաշրջանում Մաքսիմովիչը Ղազախստանի առաջնությունում 28 խաղ է անցկացրել ու խփել 3 գոլ, իսկ այս մրցաշրջանում մոտ է հաջողության կրկնմանը. թիմը մրցաշարի ավարտից 4 տուր առաջ 6 միավորով գերազանցում է «Կայրաթին» ու 1 խաղ պակաս է անցկացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա