Միլիտոնյան. Ամիրյանին պետք են մշակութաիմաց աշխատողներ, ոչ թե կատարողներ
Մշակույթի նախարարի փոփոխությունը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մոտ դրական փոփոխությունների հույսեր է առաջացրել:
«Հավատանք, որ լավ կլինի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նախարարության նախկին պաշտոնյան նշեց՝ իր կյանքի ընթացքում մի բանում համոզվել է, մինչ նախարար դառնալը մշակութային գործիչն այլ բան է, նախարար աշխատելը՝ լրիվ մի ուրիշ բան է:
Հայկական մշակույթի զարգացման, տարածման նպատակներին հասնելու համար, նրա խոսքով, Ամիրյանին պետք են մշակութաիմաց աշխատողներ, ոչ թե զուտ կատարողներ:
«Յուրաքանչյուր աշխատող պետք է կարողանա առաջորկություններ անել, ուղղություններ նշմարել ու ներկայացնել»,-կարծիք հայտնեց Գրողների միության նախագահը:
Միլիտոնյանի խոսքի շարունակությունը՝ տեսանյութում: