Շարապովան կմասնակցի Լաս-Վեգասի բարեգործական մրցաշարին
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կմասնակցի Լաս Վեգասում հոկտեմբերի 10-ին կայանալիք բարեգործական մրցաշարին։ Միջոցառման այլ հայտնի մասնակիցների թվում են հայտնի երգիչ Էլթոն Ջոնը, ինչպես նաև անցյալում հայտնի թենիսիստներ Բիլլի Ջին Քինգը, Ջոն Մակինրոյը, Էնդի Ռոդդիկը, Մարտինա Նավրատիլովան, Լինդսեյ Դևենպորտը և ուրիշներ։ Միջոցառման հասույթը կփոխանցվի Էլթոն Ջոնի հիմնադրամին՝ հանուն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ երեկ Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը կրճատել է Շարապովայի որակազրկման ժամկետը՝ 24-ից հասցնելով 15 ամսի։ Այսպիսով՝ 2017 թ. ապրիլի վերջից նա կարող է մասնակցել պաշտոնական մրցաշարերի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա