Ռադվանսկան ու Պլիշկովան կխաղան ամփոփիչ մրցաշարում
Լեհ Ագնեշկա Ռադվանսկան ու չեխ Կարոլինա Պլիշկովան ապահովել են իրենց մասնակցությունը թենիսի ամփոփիչ մրցաշարին, որը կկայանա Սինգապուրում։ Նրանց դրանում օգնեց Դոմինիկա Ցիբուլկովան՝ դուրս մնալով «China Open»-ից։ Արդեն երկրորդ փուլում Դոմինիկան զիջեց ֆրանսուհի Ալիզե Կոռնեին ու, այսպիսով, բացեց ամփոփիչ մրցաշարի դռներն իր մրցակիցների առջև։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Ագնեշկան ու Կարոլինան միացել են այդ իրավունքն արդեն ապահոված Անժելիկ Կերբերին, Սերենա Ուիլյամսին ու Սիմոնա Հալեպին։
Մնացած երեք տեղը, դատելով ամեն ինչից, կխաղարկեն Գարբինե Մուգուրուսան, Կառլա Սուարես-Նավարրոն, Մեդիսոն Կիզը, Յոաննա Կոնտան, Սվետլանա Կուզնեցովան ու Պետրա Կվիտովան։ Ամեն ինչ կախված կլինի Պեկինում նրանց ելույթներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա