«Իսկանդեր»-ը մերն ա, փողը տվել, առել ենք. Սեյրան Սարոյան
««Իսկանդերը» մեր զենքն ա, փողը տվել, առել ենք, ո՞վ պտի մեզի թույլ տա կրակենք կամ չկրակենք», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով հայտարարություններին, թե այդ զենքը չի կրակելու մինչև Ռուսաստանը թույլ չտա:
Նա անհեթեություն համարեց նաև այն հայտարարությունները, թե «Իսկանդեր»-ը Հայաստան է բերվել Անկախության տոնին զորահանդեսում ցուցադրելու համար, որից հետո պետք է վերադարձվի. «Էդ մուտիլովչիկներն են ըտենց խոսում»:
Նրա խոսքով, ապրիլին Ադրբեջանը չի իմացել, որ Հայաստանը «Իսկանդեր» ունի: «Նոր հանինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան ա: Չէինք հանում, որովհետև առիթ չկար, հետո էլ ռազմական գաղտնիք ա, հո ամեն բան ցույց չե՞ս տա թշնամուդ: Էնքան զապաս լավ բաներ ունենք, հո մենակ էդի չէ՞ր: Որ ամեն ինչը թշնամուդ ցույց տաս, ո՞նց կարաս թշնամուդ դեմ կռվես», -հայտարարեց Սարոյանը:
Հարցին, թե «Իսկանդեր»-ը Հայաստանի՞ն է և Ռուսաստանինը չէ՞ Սարոյանը պատասխանեց ժպտալով. «Մեր սեփականն ա, մե ջիպը ես ո՞նց եմ նստում քշում, այ ըտենց էլ էդ ա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան