Օբյեկտիվ, ճիշտ քննադատությունից երբեք չենք վախեցել. Տիգրան Մուկուչյան
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հետևի օրենքով իր առաքելությանը, հանդիսանում է պետական մարմին, ունի իր հստակ գործառույթները, պետք է իրականացնի բացառապես օրենսգրքով սահմանված իր լիազորությունները»,-Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ԿԸՀ նախագահի թեկնածու, ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա իր ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներում հնչած կոնկրետ հարցադրումներին, փաստերին, ներկայացրեց պարզաբանումներ:
Ելույթի վերջում Տ. Մուկուչյանը կրկնեց, որ թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիրն է, որի լուծմանը կարելի է հասնել թափանցիկության, հրապարակայնության ապահովման միջոցով:
«Բնականաբար, այստեղ էական նշանակություն միշտ կունենա օբյեկտիվ, ճիշտ քննադատությունը, որից երբեք չենք վախեցել»,- ասաց ԿԸՀ նախագահի թեկնածու Տ.Մուկուչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ընտրակեղծարարությունը շատ ավելի է կատարելագործվում
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Տիգրան Մուկուչյանը պատգամավորների ելույթների մասին
- ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
- ԱԺ հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել Մուկուչյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին