ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ
Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկությունում ու աշխարհի 2018 թ. առաջնությունում կուժեղացվի պայքարը ցանկացած ռասսայական խտրականության դրսևորման դեմ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Համակարգի գլխավոր նորամուծությունն այն կլինի, որ մոնիտորինգ կիրականացվի։ Անկախ մասնագետները կվերլուծեն իրավիճակը մինչև աշխարհի առաջնությունը, դրա ընթացքում ու հետո և օպերատիվ հաշվետվություն կներկայացնեն ՖԻՖԱ-ին։
«Ընդհանուր առմամբ՝ ՖԻՖԱ-ի դիրքորոշումը միանշանակ է. ֆուտբոլում ռասիզմը, ռասսայական խտրականության ցանկացած ձևը տեղ չունի,- ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ալոիսա Հուգը։- Մենք շարունակում ենք պայքարը ֆուտբոլում ռասիզմի դեմ։ Խտրականությունն անհամատեղելի է սպորտի էության ու այն արժեքների հետ, որոնց այն դավանում է։ Մենք մարզադաշտերում երկրպագուների պահվածքի մոնիտորինգի նոր համակարգ ենք մշակել, և դա կօգնի մեզ խտրականության ցանկացած դրսևորման դեմ պայքարում։ Այն կներդրվի արդեն աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի ընթացքում, մասամբ նաև՝ Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկությունում։ Պլանավորում ենք համակարգը լիարժեք օգտագործել Ռուսաստանում։ Հավատում ենք, որ այնպիսի խոշոր մրցաշարը, ինչպիսին է աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, ռասիզմին ու ռասսայական խտրականության ցանկացած դրսևորմանը «ոչ» ասելու հիանալի հնարավորություն է և այդ մասին հստակ ազդանշան է ուղարկում ողջ աշխարհին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա