Դիբալան չի տեղափոխվի «Բարսելոն»
Դիբալան չի տեղափոխվի «Բարսելոն» և կերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ: Այժմ հարձակվողը գտնվում է Արգենտինայի հավաքականի ճամբարում և նախապատրաստվում է Պերուի ու Պարագվայի ընտրանիների հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
Մամուլի ասուլիսում հարձակվողին հարցրել են՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ նա տեղափոխվելու է կատալոնյան «Բարսելոն»:
«Լեոյի հետ խաղալը երազանք է, այնպես, ինչպես Բուֆոնի՝ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահի հետ: Սակայն Լեոյի հետ մենք միայն հավաքականում ենք թիմակիցներ: Այն, ինչ գրում են թերթերը «Բարսելոն» տեղափոխության վերաբերյալ, անմտություն է: Տրանսֆերային շուկան փակ է, և ես մոտ եմ «Յուվենթուսի» հետ պայմանագրի երկարաձգմանը,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Նշենք, որ Դիբալայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. ամառը: Սպասվում է, որ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը կրկնակի անգամ կբարձրացնի արգենտինացու աշխատավարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա