Աշխարհում շուրջ 385 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում
Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) և Համաշխարհային բանկի կողմից պատրաստված զեկույցում։
89 երկրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում եզրակացություն է արվել, որ երեխաները մեծահասակներից երկու անգամ ավելի հաճախ են հայտնվում աղքատության մեջ: 2013 թվականի դրությամբ զարգացող պետություններում անչափահասների 19,5 տոկոսը հարկադրված էր գոյատևել օրական 1,9 դոլարին հավասար կամ դրանից քիչ գումարով: Համեմատության համար նշենք, որ համանման պայմաններում ապրում էր մեծահասակների 9.2 տոկոսը:
Մեկնաբանելով զեկույցը, որը նախօրեին ներկայացվել է Վաշինգտոնում, ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը նախազգուշացրել է, որ նման պայմաններում ապրելն անխուսափելիորեն ազդում է երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման վրա. «Սա ոչ միայն սահմանափակում են նրանց ապագան, այլև թույլ չի տալիս զարգացնել հասարակությունները, որտեղ նրանք ապրում»: