Սաթյան. Այսքան ժամանակ նախարարությունը ոչ մի ժամանակակից օպերայի պատվեր չի տվել
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը մշակույթի ոլորտում հստակ խնդիր է մատնանշում, որը տարիներ շարունակ եղել է մշակույթի ոլորտում:
«Այսքան ժամանակ նախարարությունը ոչ մի ժամանակակից օպերայի պատվեր չի տվել, բալետի պատվեր չի տվել: Մեր երկիրը հաղթող երկիր է, այսքան ժամանակ որևէ ստեղծագործություն չի գրվել նախարարության առաջարկով»,-ասաց Արամ Սաթյանը:
Նա հույս ունի, որ այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ կլինի նոր նախարարը:
Լրագրողները բողոքեցին, քաղաքացիների հարկերի հաշվին «Նորմա» օպերա են բեմադրում, բայց հանդիսատեսը հիասթափված է դուրս գալիս:
«Դուք հարցը սխալ տեղ եք բարձրացնում: Դուք պրոբլեմը չգիտեք»,-ասաց Սաթյանը:
Պրոբլեմի ներկայացումը՝ տեսանյութում: