Սպորտ 20:10 05/10/2016 Հայաստան

Ֆեդերացիան գործել է հօգուտ Հենրիխի՝ կարծիքներ հավաքականի առաջիկա խաղերի ու Մխիթարյանի բացակայության մասին

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին և 11-ին աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում ուժերը կչափի Ռումինիայի և Լեհաստանի ազգային թիմերի հետ:

Օրեր առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավեր են ստացել՝ նախապատրաստվելու աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականի առաջիկա խաղերին:

Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ակումբի պաշտոնական տեղեկատվության համաձայն, խորացրել է իր վնասվածքը, և մտավախություն կար, որ նա չի կարողանա օգնել մեր ընտրանուն: Սակայն կազմը հրապարակելուց հետո մտածեցինք, որ Հենոն դեռ կգա: Թեև գիտակցում էինք, որ կարող է օպտիմալ մարզավիճակում չլինել, բայց միայն իր ներկայությամբ հոգեբանորեն կարող էր տրամադրել հավաքականում իր խաղընկերներին:

Հոկտեմբերի 2-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակեց պաշտոնական նամակ՝ ստացված «Մանչեսթեր Յունայթեդից»:  Անգլիական ակումբի բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը թիմի անունից դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով թույլատրել Հենրիխ Մխիթարյանին՝ չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։ Խնդրանքը բավարարվեց, և չի կարելի ասել, որ դա անսպասելի էր, թեպետ տրամաբանությունը հուշում է, որ կարելի էր նրան հրավիրել Երևան, այստեղ ենթարկել բժշկական հետազոտության և միայն դրանից հետո որոշում կայացնել: Ի վերջո, այդ կերպ մենք կարող ենք ցուցադրել, որ Հայաստանի համար Հենրիխը շատ ավելի թանկ է, քան «ՄՅու»-ի, և որ ոչ ոք չի կարող թեթև խնդրանքով լուծել սեփական խնդիրները:

Հարցը հուզում է ֆուտբոլային ողջ հանրությանը, և Panorama.am-ը որոշեց նրանց ներկայացնել մարզական ու ֆուտբոլային մի շարք մասնագետների կարծիքները:

Էդուարդ Քալանթարյան, մարզական մեկնաբան.- Այս դեպքում Հենրիխ Մխիթարյանը նոր է ապաքինվել և ակումբը խնդրանքով է դիմել: Իհարկե, ազգային ընտրանին կարող էր իր բժշկին ուղարկել Մանչեսթեր կամ պահանջեր, որպեսզի ֆուտբոլիստը գա, բուժզննում անցնի, նոր միայն որոշում կայացվեր: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հեղինակավոր ակումբ է և թիմում ունի բարձրակարգ բժիշկներ, մեղմ ասած, մերոնք վստահել են, ընդառաջել են և չեն հրավիրել: Մյուս կողմից՝ առանց Մխիթարյանի առաջիկա 2 խաղերում մեր հաղթելու հավանականությունը շատ քիչ է: Միանշանակ, այս երևույթը չի կարող շարունակական բնույթ կրել, հակառակ դեպքում կարող ենք ենթադրել, որ ֆուտբոլիստն ինքը չի ցանկանում գալ ու խաղալ, սակայն անձամբ ես բացառում եմ այդ տարբերակը, որ քանի որ ցանկացած իրավիճակում Մխիթարյանը եկել ու օգնել է հավաքականին: Այնպես որ Հենրիխին մեղադրելու հիմք չունենք: Եթե կա մեկը, ով նվիրված խաղացել է, դա Մխիթարյանն է: Պետք է հաշվի առնել նաև Մոուրինյոյի գործոնը և չմոռանալ, որ բազմաթիվ հավաքականի մարզիչներ տարբեր ժամանակահատվածներում խնդիրներ են ունեցել նրա հետ»:



Արամ Հակոբյան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Բանանցի» ակադեմիայի մարզիչ.- Նոր հավաքական է ձևավորվել, որում շատ ֆուտբոլիստներ ապացուցելու բան ունեն: Այս անգամ հարգելի և անհարգելի պատճառներով մի շարք ֆուտբոլիստներ բացակայում են, ինչի արդյունքում էլ մյուսները հնարավորություն են ստանում՝ դրսևորելու իրենց որակները: Մխիթարյանի հետ կապված իրավիճակը շատ բարդ է: «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրակարգ ակումբ է և, հնարավոր է, պատճառներ է փնտրում՝ ֆուտբոլիստին բաց չթողնելու համար: Մխիթարյանին մեղադրել պետք չէ: Հասկանալի է, որ ակումբն է նման որոշում կայացրել, և ֆուտբոլիստը պետք է ենթարկվի: Իսկ ահա Հայաստանի հավաքականը ցանկացել է չխոչընդոտել Մխիթարյանին ու չբարդացնել իրավիճակը: Հավաքականում գիտակցում են, որ ինչ-որ չափով Հենրիխը կորցրել է իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդում» և առաջիկա խաղերին չմասնակցելով՝ կարող է վերականգնել իր կարգավիճակն անգլիական թիմում: Գուցե ֆեդերացիան գործել է հօգուտ Մխիթարյանի»:



Լևոն Պաչաջյան, «Սոդերտելյեի» ֆուտբոլիստ.- Ընդհանուր առմամբ՝ նորմալ իրավիճակ է: Այսինքն՝ կա հրավեր հավաքականից, և կան ֆուտբոլիստն ու իր ակումբը, որը պարզապես իրավունք չունի բաց չթողնել խաղացողին, այլապես կենթարկվի տույժի ՖԻՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի կողմից։ Ֆուտբոլիստի վնասվածքի դեպքում կարող են պայմանավորվածության հանգել, որպեսզի խաղացողը բաց թողնի տվյալ խաղը։ Հենրիխ Մխիթարյանի դեպքում չեմ կարծում, որ նա չի ուզում հավաքական գալ, ավելի շուտ՝ վերջնական չի վերականգնվել։ Հակված եմ հավատալ պաշտոնական տեղեկատվությանը։ Իհարկե, դա մեծ կորուստ է հավաքականի համար։ Մենք տեսանք, թե Դանիայի ընտրանու հետ խաղում ինչ եղավ։ Չկար սրություն առջևում, չկար խաղ կառուցող հարձակման գծում, և օղակների կապը խաթարված էր։ Եվ, իհարկե, հոգեբանորեն դժվար է, երբ թիմի ավագն ու առաջատարը ներկա չէ խաղին:

Արմեն Պետիկյան, ֆուտբոլային փորձագետ.- Նման իրավիճակում պետք է հայտնվես, որպեսզի կարողանաս ճիշտ եզրահանգումներ անել: Ես ինքս այդպիսի խնդրի առաջ երբևէ չեմ հայտնվել: Կարծում եմ՝ ակումբը միահեծան որոշումներ կայացնելու իրավունք չունի: Ակումբը տեղյակ է պահել ՀՖՖ-ին, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի, խնդրել է հնարավորություն տալ՝ վերականգնելու վնասվածքը: Խնդիրն այն է, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը, և որքանով են տեղին ակումբի հիմնավորումները: «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ ակումբ է, բայց, ըստ իս, չի կարող որոշումներ կայացնել»:



Յուրա Ալեքսանյան. Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ.- Հենրիխ Մխիթարյանը, անշուշտ, վերջին հնգամյակի մեր լավագույն ֆուտբոլիստն է: Այնպես է ստացվել, որ նա չի մասնակցելու հավաքականի առաջիկա 2 խաղին: Բայց ես համոզված եմ, որ նա իր խոսքը կասի և կոգևորի տղաներին՝ թեկուզ պարզապես ինչ-որ բան գրելով, հոգեպես կլինի մեր ընտրանու կողքին: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին, ապա Վարուժան Սուքիասյանն այն մասնագետն է, ում գլխավորությամբ տարիներ առաջ հավաքականը կարողացավ մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Նորվեգիայի ազգային թիմի հետ: Վստահ եմ՝ առանց Մխիթարյանի ևս Սուքիասյանը կկարողանա լուծումներ գտնել: Իսկ եթե հավաքականի մյուս տղաները խաղան նվիրվածությամբ ու նույնիսկ չհաղթեն, ֆուտբոլասերները, միևնույն է, կծափահարեն նրանց: Եթե ոչ, ապա կստացվի, որ նրանք արհամարհում են երկրպագուին: Ֆուտբոլասերն էլ, իր հերթին, կհեռանա խաղադաշտից՝ ակն ընդ ական սկզբունքով:

Հ.Գ.- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջիկա խաղերում անհաջողության մատնվելու դեպքում գործնականում կզրկվի աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: «Մանչեսթեր Յունայթեդին» այդ խնդիրը կարող է չհուզել, իսկ մեզ պարզապես չի կարող չանհանգստացնել…



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}