Տաղանդավոր, ինչպես Մխիթարյանը, ակտիվ, ինչպես դե Բրույնեն
Հեղինակավոր «The Guardian» պարբերականը կազմել է «Աշխարհի տաղանդավոր 60 երիտասարդ ֆուտբոլիստների» ցանկը։
Գյումրիի «Շիրակի» երիտասարդ հարձակվող, 17-ամյա Վահան Բիչախչյանն ընդգրկվել է այս ցանկում։
Պարբերականը Բիչախչյանին համեմատում է Հենրիխ Մխիթարյանի հետ՝ նշելով, որ նա նույնքան տաղանդավոր է, որքան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը:
Վահան Բիչախչյանի մասին նկարագրությունում «The Guardian»-ը նրա խաղաոճը նմանեցնում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեի ոճին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա