ԱՄՆ-ում փոթորկի վտանգի հետևանքով հազարից ավելի չվերթներ են հետաձգվել
American Airline ավիաընկերությունը ԱՄՆ հարավային Ֆլորիդա նահանգում հետաձգել է իր բոլոր չվերթները՝ մոտ 1600: Ընկերությունը ստիպված է եղել գնալ նման քայլի՝ հաշվի առնելով «Մեթյու» փոթորիկի մասին զգուշացումները:
ABC-ի փոխանցմամբ, հետաձգվել են Մայամի, Ֆորտ-Լոդերդեյլ-Հոլիվուդ, Պալմ-Բիչ օդանավակայաններից իրականացվելիք չվերթները: Ավիաընկերության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ դրանք կարող են իրականացնել հոկտեմբերի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան