Բուֆոն. «Տարօրինակ է Իսպանիայի հավաքականին տեսնել առանց Կասիլյասի»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել այն մասին, որ Իսպանիայի ազգային թիմի կազմում չէ Իկեր Կասիլյասը։ Վերջինս երկարատև տարիների ընթացքում առաջին անգամ չի հրավիրվել Իսպանիայի հավաքական, որն այսօր աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է իտալական ընտրանու հետ։
Նախախաղային մամուլի ասուլիսում Բուֆոնը խոստովանել է, որ Իսպանիայի թիմին առանց Կասիլյասի տեսնելն իր համար շատ անսովոր է։
«Տարօրինակ է Իկերին իսպանացիների կազմում չտեսնելը, սակայն դա ազդանշան է ինձ համար,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Այդպիսին է ֆուտբոլիստի կյանքը։ Այն սկսվում է խաղադաշտում և ավարտվում՝ քեզ դարձնելով սովորական երկրպագու։ Ես պետք է պատրաստ լինեմ դրան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա