Դեսպան Սաջադի. Հայաստանն Իրանի հետ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում
«Հայաստանն իրանցի արտադրողներին Ռուսաստանին կապող կամուրջ է հանդիսանում»,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին:
Իրանի դեսպանը, կարևորելով երկկողմ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես նշել է. «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքն ու Եվրամիության հետ նրա ունեցած կապերն Իրանի Իսլամական Հանրապետությանը կարող են արժեքավոր հնարավորություններ ընձեռել»:
Շարունակելով խոսքը՝ դեսպան Սաջադին հավելել է. «Ներքին արտադրողները կարող են օգտվել ինչպես «Արազ» տնտեսական գոտու, այնպես էլ Հայաստանի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից և իրենց արտադրանքն արտահանել արտերկիր՝ ապահովելով ռուսական մեծ շուկայի կարիքները»:
«Բարեբախտաբար Իրանի և Հայաստանի միջև տնտեսական գործունեության հեշտացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել և այդ առնչությամբ հայկական կողմը համապատասխան աշխատանքներ է կատարում, որի ավարտից հետո տնտեսական ոլորտում շոշափելի առաջընթաց կնկատվի»,-համոզմունք է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին