Դոնարումա. «Գլուխս չի պտտվում այն բանից, որ 170 մլն եվրո արժեմ»
«Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է իր գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը։ Վերջինս հայտարարել է, որ ֆուտբոլիստն արժե 170 մլն եվրո։
Առաջին անգամ ողջ աշխարհը Դոնարումայի մասին խոսեց մեկ տարի առաջ, երբ 16 տարեկանում նա իր համար տեղ ապահովեց «Միլանի» հիմնական կազմում։ Նոր մրցաշրջանում ավելի հանրաճանաչ դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ հրավեր ստացավ Իտալիայի ազգային հավաքականից։ Այդուհանդերձ, 17-ամյա Ջանլուիջին հայտարարել է, որ մեծ գումարները չեն կարող իր մոտ գլխապտույտ առաջացնել։
«Ռայոլան ասել է, որ իմ արժեքը 170 մլն եվրո է։ Ես միշտ լսում եմ նրա մեկնաբանությունները,- Դոնարումայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Այդ գումարից իմ գլուխը չի պտտվում։ Միշտ դրական եմ տրամադրվում ու կարծում եմ, որ դա կարևոր է ֆուտբոլիստի համար։
Իմ մտքերը կապված են միայն «Միլանի» հետ։ Ես ուզում եմ հնարավորինս շատ օգուտ տալ թիմին, նվիրվում եմ մարզումների ու խաղերի ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա