Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը տոնում է ծննդյան 34-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լևոն Արոնյանը ծնվել է 1982 թ., Երևանում: Միջազգային գրոսմայստեր է 1999 թ.-ից:
1994 թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 12 տարեկան):
1998 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 20 տարեկան):
2002 թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան):
2002 թ. Հայաստանի չեմպիոն:
2005 թ. աշխարհի գավաթակիր:
1998 թ. Հայաստանի հավաքականի կազմում առաջին Մանկական շախմատային օլիմպիադայի հաղթող:
Հայաստանի հավաքականի կազմում 1999 թ. նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2004 թ. համաշխարհային օլիմպիադայում, 2005 թ.՝ աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե, իսկ 2007 թ.-ի Եվրոպայի առաջնությունում` արծաթե մեդալի:
2006, 2008 և 2012 թթ. Շախմատի համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում:
2011 թ. աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում:
Միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներն են` Մոսկվա` Կասպարովի գավաթի համար պատանեկան մրցաշար (1997 թ., 1-ին տեղ, Մայնց (2003 թ., 1-ին տեղ), Ստեփանակերտ (2008 թ. 1-ին տեղ) «Տալի հուշամրցաշար» (2006թ. 1-3-րդ տեղեր): 2005 թ. նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը, 2006, 2007 թթ. հաղթող է ճանաչվել «Շախմատ 960» (Ֆիշերի շախմատ) աշխարհի առաջնությունում, 2006 թ. հաղթել է Լինարեսի, 2007, 2008 թթ.՝ Վեյկ Ան Զեեի գերհզոր մրցաշարերում, 2008 թ. առաջին տեղն է գրավել «Ամբերի» և Սոճիի Գրան Պրիի մրցաշարերում:
Լրագրողների հարցումով ճանաչվել է 2005, 2006 թթ. Հայաստանի լավագույն մարզիկ:
2006 թ. արժանացել է կառավարական պարգևի` «Մովսես Խորենացու» անվան մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում