ԿԸՀ նախագահ է վերընտրվել Տիգրան Մուկուչյանը
Ազգային ժողովում ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: ԿԸՀ նախագահի միակ թեկնածուն ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանն էր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությանը ԱԺ 130 պատգամավորից մասնակցել է 103-ը: Ձայները բաշխվել է հետևյալ կերպ՝ 96 կողմ, 4 դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Միաժամանակ կատարվել է ԿԸՀ անդամների ընտրության քվեարկությունը, որի արդյունքում ԿԸՀ անդամի թեկնածուներ Լաուրա Գալստյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը, Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ:
Նշենք, որ նրանք վերընտրվել են։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ իր և ԿԸՀ նորընտիր կազմի անդամների անունից շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Սա այն դեպքն է, որ վստահությունն ավելի շատ ենթադրում է պատասխանատվություն, քանզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվել է մի ժամանակաշրջանում, երբ ընդունվել է նոր ընտրական օրենսգիրք, առկա է հսկայական անելիք, մի շարք հարցերի վերաբերյալ այսօր առկա են նոր լուծումներ փնտրելու, որոնելու, գտնելու հրամայականը:
Հավաստիացնում եմ, որ ԿԸՀ-ն միշտ բաց է օբյետիվ քննադատության համար՝ գիտակցելով, որ ցանկացած օբյեկտիվ քննադատությունն է նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կատարելագործմանը, բաց է ցանկացած համագործակցության, առաջարկություններ լսելու, քննարկելու, իրացնելու համար, հատկապես ակտիվ համագործակացության քաղաքական կուսակցությունների՝ որպես ընտրական գործընթացների ամենաակտիվ մասնակիցների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Հավաստիացնում եմ, որ ԿԸՀ գործունեության հիմնական սկզբունքները, որոնցով որ պետք է գործի ԿԸՀ-ն, լինելու են օրինականության, արդարության, ազատության, ազատ, արդար ընտրություններ կազմակերպելո,ւ և թափանցիկության, և հրապարակայնության սկզբունքները: Կարծում եմ՝ հենց այս համատեքստում է հնարավոր կյանքի կոչելու Ընտրական օրենսգրիք նոր կանոնակարգումները»,- իր ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չի սեփական անհաջողությունները պաշտպանելու համար մրոտել այս ընտրությունները. Վ.Բաղդասարյան
- Հայաստանի քաղաքական համակարգը մշտապես նստած է լինելու վառոդի տակառի վրա. Լ. Զուրաբյան
- Այս ԿԸՀ-ն ունի մեծ առաքելություն՝ վերականգնել սասանված հավատը. Ռուստամյան
- Միֆ է, թե ԿԸՀ-ն զբաղվում է ընտրությունների արդյունքների թվանկարչությամբ. Մարուքյան
- Ա.Սմբատյան. Առաջիկա ԿԸՀ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է նստած
- Օբյեկտիվ, ճիշտ քննադատությունից երբեք չենք վախեցել. Տիգրան Մուկուչյան
- Նաիրա Զոհրաբյան. Ընտրակեղծարարությունը շատ ավելի է կատարելագործվում
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Տիգրան Մուկուչյանը պատգամավորների ելույթների մասին
- ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
- ԱԺ հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել Մուկուչյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան