Կապելլո. «Ռոնալդուն խնդիր է «Ռեալի» համար»
Մադրիդյան «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ «Արքայական թիմի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ֆիզիկական վատ մարզավիճակում է:
Զինեդին Զիդանի թիմը վերջին մի քանի հանդիպումը լավ մակարդակով չի անցկացրել՝ անընդմեջ 4 խաղում արձանագրելով ոչ-ոքի արդյունք:
Աչքի է զարնում նաև մադրիդցիների դժգույն խաղը: «Ռեալը» չի կարողանում նույնիսկ Լա լիգայի միջակ թիմերին պարտադրել իր խաղը:
Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունում ստացած ծնկի վնասվածքի պատճառով մի քիչ ուշ է սկսել նոր մրցաշրջանը: Նա մասնակցել է Պրիմերայի 7 խաղից 4-ին, որոնցում խփել է ընդամենը 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
Կապելլոյի կարծիքով՝ պորտուգալացին դեռ անհրաժեշտ որակներ ձեռք չի բերել, ինչը և մադրիդցիների ոչ բավարար արդյունքների պատճառն է:
«Ռեալի» խնդիրը հիմա Քրիշտիանու Ռոնալդուն է: Ամեն ինչ այն պատճառով է, որ նա ֆիզիկական վատ մարզավիճակում է, մինչդեռ թիմի լավագույն խաղացողն է»,- Ֆաբիոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա