Հալեպում հայ է զոհվել
Հալեպի Նոր Գյուղ շրջանում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների հետևանքով Նախօրեինվիրավորված 57-ամյա Յակոբ Աբրահամ Չալլաքյանը մահացել է: Հալեպի «Գանձասար» թերթին այս մասին հայտնել են Հալեպի Շտապ օգնության բաժնից:
Աղբյուրը սկզբում հայտնել էր, որ նա վիրահատվել է, իսկ ավելի ուշ տեղեկացել է, որ մահացել է:
Հիշեցնենք, որ նախօրեին Նոր Գյուղի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հալեպահայ՝ 30-ամյա Գասպար Շաթոյանը և 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Ըստ աղբյուրի, նախօրեին վիրավորվել են Վարուժան Տոնապետյանը, Շահե Բանոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել
- «Հալեպ» ՀԿ տնօրեն. 100 սիրահայեր մինչև նոյեմբեր կտեղափոխվեն Հայաստան
- «Ես էլ ընտանիքիս հետ պատրաստ եմ հեռանալ Հալեպից». փրկված հայուհի
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին