Հռոմի պապը շարունակում է մարզաշապիկներ հավաքել
Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը մարզաշապիկների իր հավաքածուն համալրել է «Բարսելոնի» մարզաշապիկով, որի վրա ստորագրել են թիմի բոլոր ֆուտբոլիստները։ Նրան այն հանձնել է «Բարսելոնի» պաշտոնյաներից մեկը՝ Ժորդի Կարդոները, ով այցելել է Վատիկան Կատալոնիայի սոցիալապես անապահով երեխաներին աջակցության ծրագրի քննարկման շրջանակներում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանցիսկ Առաջինին նվիրել են «Ռոմայի» ու Մարիո Բալոտելլիի մարզաշապիկները, իսկ ինքը՝ Պապը, արգենտինական «Սան Լորենսոյի» երկրպագու է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա