Միֆ է, թե ԿԸՀ-ն զբաղվում է ընտրությունների արդյունքների թվանկարչությամբ. Մարուքյան
Ազգային ժողովի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը միֆ է համարում երկար տարիներ շրջանառվող այն տեսակետը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղվում է ընտրությունների արդյունքների թվանկարչությամբ:
Այսօր Ազգային ժողովում ԿԸՀ անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները որոշում են ոչ թե ԿԸՀ-ում, այլ տեղերում, տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ եթե դու տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունես անդամներ, կարող ես պահել ձայները: Եթե չունես կամ նրանք ծախվել են, դա արդեն քո պրոբլեմն է», -հայտարարեց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ա.Սմբատյան. Առաջիկա ԿԸՀ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է նստած
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան