Թևան Պողոսյան. Ավելի քան արժանի ենք նրան, ինչ ունենք
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրությանն ու ֆեյսբուքյան իր էջում գրել.
«ԿԸՀ անդամների ընտրություն էր ԱԺ-ում: Երևի որ չգտնվես դահլիճում, չես էլ իմանաս, իսկ ու՞մ են ընտրում։
Կարծես մեր ընտրական գործընթացի մինի իրականությունն էր: Ծրագրի ներկայացումներ ընդամենը մի քանի րոպե: Հարցեր՝ ընդամենի մի քանի հատ: Ելույթներ նույն պես մի քանի հատ: Ելույթների ժամանակ բողոքներ, որ ամեն ինչ վատ է, բայց առաջադրելուց նույն մարդիկ են: Ընտրության արդյունքները` կանխատեսելի:
Դե եթե այս մինի ներկայացմանը 131 ընտրողի մասշտաբով սա է վիճակը, էլ ինչի ենք զարմանում մասշտաբի մեծացման ժամանակ: Ցանկացած թեկանածուի հարցեր տալը կողքինի ծուռ հայացքին է արժանանում․ սրանք ինչ թեթիզ են․․․ Ելույթի համար գրվելը տնքոց է ստանում կողքերից:
Մասնակցությունը, որպեսզի հասկանանք՝ լավ այս առաջադվողները ովքեր են, որ 5 տարի իրենց համակարգի համար մի լավ բան չեն արել (դա էր գնահատականը ելույթներում), և ինչ են առաջարկում, նույնպես համարվում է․ «ա դե իրեն է ցույց տալիս»: Այո, այո, չեմ զարմանում, թե ինչու են մեր մոտ ընտրությունները այսպիսին:
Իսկ մենք՝ պատգամավորներս, ի՞նչ արեցինք, որ փոխենք ընտրողների վարքագիծը, ի՞նչ արեցինք, որ ընտրությունները լինեն մրցակցային, մենք ի՞նչ արեցինք, որ մի առաջադրվողները զգան պարտավորություն հետո ծառայելու: ԶՐՈ: Դե ուրեմն ավելի քան արժանի ենք նրան, ինչ ունենք:
Արժանի է մամուլը, քանի որ երկու պատգամավորների իրար կշտամբելը ավելի հետաքրքիր լուր է` ի՞նչ իմաստ կա հանրությանը տեղեկացնենք, որ այս մարդիկ են թեկանծուները ու փոխանցենք, թե ինչ են առաջարկում։ Արժանի են այն բոլորը, որոնք դահլիճում լինելու ու թեկնածուներին քննելու փոխարեն պարզապես չկային: Արժանի ենք ու վերջ: Փոխվել պետք է սեփական վարքագծից։ Իսկ դա մենք այս անգամ էլ չարեցինք»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի ուսանողը հայտնաբերել է 16-րդ դարի Աստվածաշունչ, որում հիշատակված է Մեծ Հայքի քարտեզը
- Այս ԿԸՀ-ն ունի մեծ առաքելություն՝ վերականգնել սասանված հավատը. Ռուստամյան
- Միֆ է, թե ԿԸՀ-ն զբաղվում է ընտրությունների արդյունքների թվանկարչությամբ. Մարուքյան
- Ա.Սմբատյան. Առաջիկա ԿԸՀ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է նստած
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան