
Ռազմարդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել
Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը:
Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Ըստ այդմ՝ առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում ՀՀ ՊՆ կարիքների համար ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ապահովման նպատակով գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում: