Օզիլ Սանչեսը շաբաթական 250 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ են պահանջում
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, իրենց գլխավոր աստղերին թիմում պահելու համար «զինագործներն» արդեն հիմա լրացուցիչ 36 մլն ֆունտ ստեռլինգ են պահանջում: Կիսապաշտպան Մեսուտ Օզիլն ու հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատրաստ են նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ, սակայն ակումբից շաբաթական 250 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ են պահանջում:
Այս ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2018 թ., իսկ լոնդոնյան ակումբը հաստատ որոշել է շարունակել համագործակցությունը նրանց հետ:
Եռակողմ բանակցություններն սկսվել են դեռ 12 ամիս առաջ, սակայն ակումբն ու ֆուտբոլիստները դեռ ընդհանուր հայտարարի չեն հանգել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա