Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը. «Հրապարակ»
Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը։ Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Վեհափառը մերժել է, որից հետո նա վիշտը փարատելու ձև է գտել՝ ցուցադրական վիրահատություն-փիառ ակցիաներ է անում։ «Մինչդեռ բոլորը գիտեն, որ Մուրադյանը որպես բժիշկ այնքան էլ հայտնի չէ, ու նրա մասին հիշում են որպես կաթողիկոսի «հովանավորյալ», ինչի շնորհիվ էլ նախարար էր դարձել»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան