
Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը։
Ըստ թերթի աղբյուրների՝ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը վերադառնում է։ Թերթի թղթակիցը լուրը պաշտոնապես ճշտելու համար կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս ասել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, հանդիպման ու որոշման լուրը կճշտի այսօր։