Արոնյանը ոչ-ոքի էխաղացել Չաո Լիի հետ
Լևոն Արոնյանը և Չաո Լին խաղարկել են բավականին հետաքրքիր սկզբնախաղ: Կողմերից և ոչ մեկը չի կատարել փոխատեղում, սակայն սևերով խաղացող Չաո Լիի արքան հայտնվել է ավելի խոցելի դիրքում, և, որպես հետևանք, Արոնյանը միջնախաղում ստացել է ավելի հարմարավետ խաղ: Միջնախաղում Արոնյանը զոհաբերել է նաև զինվոր և խաղը տեղափոխել նավակային վերջնախաղ, որում որոշակի առավելություն ուներ, սակայն չինացի գրոսմայստերը գործել է հստակ, և պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Ինչպես և 7-րդ տուրում, 8-րդ տուրի բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Յան Նեպոմնյաշչին:
Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո
1.Յան Նեպոմնյաշչի-5,5
2. Անիշ Գիրի-5,
3-5. Լևոն Արոնյան-4,5
3-5 .Վլադիմիր Կրամնիկ-4,5
3-5. Վիշվանաթան Անանդ-4,5
6-7. Պյոտր Սվիդլեր-4
6-7. Չաո Լի-4
8. Շահրիյար Մամեդյարով-3,5
9. Եվգենի Տոմաշևսկի-3,
10. Բորիս Գելֆանդ-1,5
9- րդ տուր
Վիշվանաթան Անանդ-Լևոն Արոնյան
Չաո Լի-Անիշ Գիրի
Բորիս Գելֆանդ-Յան Նեպոմնյաշչի
Վլադիմիր Կրամնիկ-Շահրիյար Մամեդյարով
Եվգենի Տոմաշևսկի-Պյոտր Սվիդլեր