«Չելսին» պատրաստ է ռեկորդային գումար վճարել Բոնուչչիի տրանսֆերի համար
Թուրինյան «Յուվենթուսի» և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին հայտնվել է լոնդոնյան «Չելսիի» տեսադաշտում։ Հիշեցնենք, որ ամռանը 29-ամյա կենտրոնական պաշտպանի ծառայություններով «Մանչեսթեր Սիթին» էր ակտիվորեն հետաքրքրվում, սակայն ֆուտբոլիստը որոշեց մնալ Թուրինում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, իտալացին այժմ «կապույտների» համար տրանսֆերային առաջնահերթ նպատակ է։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատել է նրա հետ «Յուվենթուսում» ու լավ գիտի իր նախկին սանի հնարավորությունները։
Ենթադրվում է, որ հունվարին «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը կֆինանսավորի մի շարք նոր ձեռքբերումներ՝ թիմի կազմն ուժեղացնելու համար։ Մասնավորապես՝ Բոնուչչիի համար լոնդոնցիները պատրաստ են վճարել 50 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը պաշտպանի համար ռեկորդային գումար կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա