Ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը
Գործադիրի հավանությանն է արժանացել Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը:
Ըստ այդմ՝ սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները:
Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային և մաքսային մարմինների կարողությունները, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը, վերլուծությունների արդյունքում բացահայտված ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառմանը, մաքսային հսկողության խստացմանը:
Նշված աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հարկային և մաքսային հանցագործությունների կանխարգելման, դրանց խափանման և բացահայտման ցուցանիշների, ինչպես նաև պատասխանատվության կիրառման թափանցիկության բարձրացման ուղղությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկությունը:
Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ Կարեն Կարապետյան հետաքրքվել է, թե արդյոք կա բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ:
Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով:
«Հաճախ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի վրա, որը կարող է բերել խնդիրների, քաշքշուկների ավելացմանը: Չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկեք, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան