Վարչապետի նոր հանձնարարականները գնումների ոլորտին
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆինանսների նախարարին տվեց մի քանի հանձնարարական, որոնք վերաբերում են գնումների ոլորտին:
Մասնավորապես, հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա:
«Առաջին՝ պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումները ամբողջությամբ պետք է իրականցվեն կենտրոնացված եղանակով՝ մասնագիտացված կառույցի կողմից պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ»,- ասաց վարչապետը:
Երկրորդը, ըստ նրա, վերաբերում է պայմանագրի կատարման արդյունքների ընդունման գործընթացի կարգավորմանը:
«Այն պետք է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման հանձնման ակտերը, վճարման ընթացակարգերը կստացվեն ու կհաստատվեն էլեկտրոնային եղանակով»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ ունենք գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք պարբերաբար գնում են նույն բաները:
«Նախարարությունները, գերատեսչությունները պետք է գնումների գործընթացը հանձնարարեն մի կառույցի, դա ի վերջո բերելու է ծախսափակման, և բյուջեի վրա որևիցե գումար չի նստելու, երբ որ ամբողջ գործընթացը կազմակերպենք: Ինչ վերաբերում է սպեցեֆիկ գնումներին, որտեղ պետք է մասնագիտացված մոտեցում, մենք այս հանձնարականի վերջում կկազմակերպենք նաև դա, որպեսզի յուրաքանչյուր գնորդ համոզված լինի, որ գնում է այն, ինչ իրեն պետք է»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան