Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է անչափահասի բռնաբարելու մեջ
Ձյուդոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն 56-ամյա Պետեր Զայզենբահերին մեղադրել են անչափահասներին բռնաբարելու մեջ: Դրվագները, որոնց հետաքննությամբ զբաղված է Ավստրիայի ոստիկանությունը, տեղի են ունեցել 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ Զայզենբահերն աշխատում էր Վիեննայում:
Ըստ isport.ua-ի՝ մարզիկի զոհերը 14 և 16 տարեկան աղջիկներ են: Համեմատաբար տարեց աղջկա հետ նա սեռական հարաբերություն է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, իսկ ահա 14-ամյա աղջնակը ենթարկվել է սեռական բռնության: Նշվում է, որ գործով հետաքննությունն ընթացքի մեջ է 2013 թ.-ից, սակայն միայն հիմա է գործը դատարան մտել:
Մեղադրվողի փաստաբանի խոսքերով՝ Զայզենբահերը շուտով կվերադառնա Վիեննա, իսկ հիմա նա գտնվում է Ադրբեջանում և մարզում է այդ երկրի ձյուդոյի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա