«Երևան Օփենում» քառիշխանություն է
Երեկ տեղի ունեցան «Երևան Օփեն» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարում 4-րդ հաղթանակները տոնեցին Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), Վիտալի Բեռնադսկին (Ուկրաինա), Ալեքսեյ Ալեքսանդրովը (Բելառուս) և Պավել Սմիռնովը(Ռուսաստան): Այժմ նշված շախմատիստները գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Դավիթ Քալաշյանը և Արտավազդ Հայրապետյանը, առաջատարներից հետ են մնում կես միավորով և կիսում են 5-8-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում կենտրոնական են լինելու Պավել Սմիռնով-Վիտալի Բեռնադսկի և Հովիկ Հայրապետյան-Ալեքսեյ Ալեքսանդրով պարտիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա