Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ Երևանում հոկտեմբերի 14-ին կայանալիք համատեղ նիստին: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այսօր լրագրողների հետ ճապեզրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՀԱՊԿ-ի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանան կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարների համատեղ նիստերը:
«Օրակարգում ընդգրկված են ռազմական համագործակցության զարգացման, միջազգային ահաբեկչության դեմ հակազդեցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մի քանի փաստաթղթեր, որոնք պետք է հաստատվեն անդամ երկրների ղեկավարների կողմից»,-ասել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին