
Կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու հարցը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանին ազատելու որոշումը: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է իր դիմումի համաձայն:
Լոքյանը ներկայացնում էր Սյունիքի նոր մարզպետի նշակման նախագիծը, սակայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ս. Խաչատրյանի ազատման որոշումը դեռ պետք է ստորագրի ՀՀ Նախագահը, որից հետո միայն կքննարկվի նոր մարզպետի հարցը: