Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստում շնորհակալություն հայտենց հանրապետության ղեկավարին վստահության համար:
«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք իր սպասումները բավարարելու առումով: Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, միջոցառումները, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգ ու ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու և ստեղծելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Պետք է մաքսիմալ հետադարձ կապ հաստատենք հասարակության հետ, բացատրելու ենք՝ ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք իրենց ակնկալիքներն ու սպասումները: Մենք ամեն ինչ դրա համար անելու ենք: Շնորհակալ եմ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց՝ դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու. «Սրանում ևս համոզված եղեք»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա. Սերժ Սարգսյան
- Հավատում եմ ձեր ուժերին. ՀՀ նախագահը՝ կառավարությանը
- Սերժ Սարգսյան. Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան