Կարո Եղնուկյանի գործին խառնվել է ԱՄՆ դեսպանատունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ցանկություն հայտնել մասնակցել Կարո Եղնուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին: Այդ մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«ԱՄՆ հյուպատոսը ցանկություն է հայտնել մասնակցել նիստին, քանի որ Կարո Եղնուկյանը ԱՄՆ քաղաքացի է», -հավելեց Հայրապետյանը:
Այսօր դատարանը քննում էր Եղնուկյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Եղնուկյանի պաշտպանությունը դատարանին առաջարկում է 1 մլն դոլար գրավ:
Եղնուկյանը, Հայրապետյանի փոխանցմամբ, դատարանին խնդրել է հետաձգել դատական նիստը, մինչև ԱՄՆ դեսպանատանից համապատասխան երաշխավորությունը ստանալը: Դատարանը հայտարարել է, թե հետաձգում է նիստը 10 րոպեով, սակայն փաստաբանի խոսքով, դատավորը դատական նիստերի դահլիճ է եկել միայն մեկ ժամ հետո:
«Եղնուկյանը դատավորին դարձյալ խնդրեց հետաձգել նիստը, քանի որ դեսպանատնից սպասվում է հայտարարություն կամ միջնորդություն այս գործի վերաբերյալ: Պարոն Եղնուկյանը այս միջնորդությունն արեց ելնելով ԱՄՆ հյուպատոսի կողմից ստացված գրության հիման վրա, որով նրանք ցանկություն էին հայտնել մասնակցել խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը», -ներկայացրեց պաշտպանը:
Գրավի վերաբերյալ միջնորդությանը քննիչը առարկել է՝ պատճառաբանելով, որ երբ Եղնուկյանը ազատ արձակվի, կազդի այդ գործով վկաների վրա:
Փաստաբանը նաև փոխանցեց, որ դատարանի և պաշտպանական կողմի հարցերին քննիչի պատասխաններից պարզվել է, որ «Եղնուկյանի դեմ ցուցմունքներ չեն տվել»:
«Հետո մենք հարցրեինք, թե կա՞ մեկ այլ մարդ, որի վրա Եղնուկյանը կարող է ազդել գտնվելով ազատության մեջ, քննիչը հարցին չկարողացավ պատասխանել՝ նախաքննական գաղտնիք համարելով, բայց դատարանը դա հիմնավոր չհամարեց», -դռնփակ դատական նիստից փոխանցեց Հայրապետյանը:
Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի ավելի ուշ:
Հուլիսյան դեպքերից հետո կալանավորված Կարող Եղնուկյանին, հիշեցնենք, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի հատկանիշներով (պատանդ վերցնելը), որը նախատեսում է 8–15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նա մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի հատկանիշներով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), որը նախատեսում է 6–12 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Եղնուկյանի մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. Փաստաբան
- Դուք Կարո Եղնուկյանի եղունգն արժե՞ք. Պարույր Հայրիկյան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Եղնուկյանի
- Կարո Եղնուկյանին թվացե՞լ է, որ իրեն հետևել են. Ոստիկանության պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին